Ապրիլի 16-ին խորհրդարանը ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի ներկայացմամբ քննարկեց «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի 56-րդ հոդվածում փոփոխություն կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
2016-ի հոկտեմբերի 6-ին ստորագրված Արձանագրությունը վավերացնելու արդյունքում, ըստ զեկուցողի, ավելի շատ անդամ երկրներ հնարավորություն կունենան ընդգրկվելու Օդային նավագնացության հանձնաժողովի կազմում: Արձանագրությունը վավերացվել է 45 պետությունների կողմից:
Խորհրդարանը քննարկեց նաեւ «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի 50-րդ հոդվածի «ա» կետում փոփոխություն կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Արձանագրությունը ստորագրվել է 2016-ի հոկտեմբերի 6-ին: Ըստ արձանագրության՝ պետությունները ցանկություն են հայտնել ավելացնելու Խորհրդի անդամների քանակը՝ 36-ից դարձնելով 40՝ ավելի լայն ներկայացուցչության հաշվին լավագույն համաչափությունն ապահովելու նպատակով:
Հարակից զեկուցող Հռիփսիմե Գրիգորյանի տեղեկացմամբ՝ գլխադասային՝ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նախագծերին տվել է դրական եզրակացություն: